Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Գլենդելում հանրահավաք է կայացել

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Գլենդելում հանրահավաք է կայացել
24.04.2016 | 17:51

Հայոց զոհերի հիշատակին Գլենդելում կազմակերպվել էր հանրահավաք եւ մոմերով երթ:

«Այսօր լրանոմ է 1.5 մլն հայերի համակարգված բնաջնջման 101-րդ տարելիցը»,- ասել է կոնգրեսական Ադամ Շիֆը հանրահավաքի ժամանակ:
Ցեղասպանությունը աննախադեպ էր իր ծավալներով ու կարող է դիտարկվել որպես հայ ժողովրդի գոյատեւման պայքարի մի մասը, ասել է Գլենդելի քաղաքապետ Փոլա Դեվինը:
Կիրակի Լոս Անջելեսի հայերը երթով քայլելու են դեպի Թուրքիայի հյուպատոսություն:

Դիտվել է՝ 1391

Մեկնաբանություններ